Լրահոս
Իրավական
10:45
28.05.22
810

Առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել է Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Զարուհի Փոստանջյան

Img default alt hy

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդ, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով, ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ, գրել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Բռնապետության անօրինական այս գործողությունը տեղի է ունեցել առանց իրավական հիմքեր ներկայացնելու և առանց որևէ պարզաբանման:

Հարգելի պարոններ`Արմեն Աբազյան, Վահե Ղազարյան և Արթուր Դավթյան

Պահանջում եմ`

1.Հրապարակել Որոշումը, եթե իհարկե գոյություն ունի համաձայն որի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանը զրկվել է անձնական ազատությունից,

2.Տրամադրել տեղեկատվություն Պավել Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ,

3.Իսկ եթե դուք կապ չունենք Պավել Մանուկյանի առևանգման հետ, ապա հայտնեք ինչ միջոցներ են ձեռնարկվում բացահայտելու ցեղասպան թուրքերի վայրագությունները Երևանում»: