Լրահոս
Հասարակական
21:20
27.01.26
140

Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ կոչ ենք անում լինել զգոն

Img default alt hy

Հարգելի վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։

Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն։