Լրահոս
Սպորտ
21:10
05.11.22
191

«Արարատը» հաղթել է «Նոային»

Img default alt hy

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Երևանի «Արարատը» ընդունել էր «Նոային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով, տեղեկացնում է Armsport.am-ը։

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ռուդիկ Մկրտչյանը։ 63-րդ րոպեին Էդգար Մալաքյանը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

3 րոպե անց հյուրերից գոլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը։

«Արարատն» այս հաղթանակից հետո 17 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։ «Նոան» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։