Լրահոս
Հասարակական
23:58
19.03.25
180

Արարատի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։