Լրահոս
Հասարակական
23:00
24.10.24
320

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ 3 վիրավոր կա

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ասլանյանի վարած «Ford Transit» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հերմինե Առաքելյանի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Առաքելյանի ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Անահիտ Պողոսյանը, Երևանի բնակիչ 42-ամյա Հասմիկ Սհոյանը և Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սյուզաննա Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։