Լրահոս
Քաղաքական
18:41
20.05.25
181

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Img default alt hy

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի»,-ասված է հաղորդագրության մեջ: