Լրահոս
Քաղաքական
11:26
14.11.22
118

Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

Img default alt hy

Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով կան տուժածներ և 6 զոհ։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ Ստամբուլի կենտրոնում գտնվող մարդաշատ Իստիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է մահացել, 81 մարդ՝ վիրավորվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ կիրակի օրը Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար կասկածվող անձը ձերբակալվել է։