Լրահոս
Քաղաքական
12:03
13.04.25
383

Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են խաղաղության պայմանագիրը

Img default alt hy

Անթալիայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է  Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին նախարարը հայտնել է X-ի իր էջում:

«Ես ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի ավարտը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալ»,- գրել է Միրզոյանը։