Լրահոս
Քաղաքական
15:00
05.11.22
184

Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն․ Սաղաթելյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքը գրել է․

«Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում Միասնության հանրահավաք։ Ինչպես նախապես հայտարարել էր «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքը միասնություն է խորհրդանշում ոչ թե որևէ անձի կամ ուժի շուրջ, այլ Հայաստանի և Արցախի պաշտպանության գաղափարի շուրջ:

Հանրահավաքը ի պաշտպանություն Արցախի է։ Հանրահավաքին մասնակցելով՝ հայ մարդը հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արձանագրում է, որ օրվա իշխանությունը չունի որևէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու:

«Նոյեմբերի 5-ին ամբողջ աշխարհը պետք է ֆիքսի, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը: Նոյեմբերի 5-ին մենք պետք է փաստենք, որ գիտակցում ենք, որ սա միայն Արցախի հարց չէ. Արցախը կորցնելով` կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն»,- հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը»: