Լրահոս
Հասարակական
13:33
04.02.22
361

Արամ Վարդևանյանը ԲԴԽ նախագահին հրավիրում է հրապարակավ պատասխանելու իր հարցերին

Img default alt hy

2021 թվականի հոկտեմբերի 25-ին ստեղծվել էր ԱԺ քննիչ հանձնաժողով, որի գործունեությունը վերաբերում է մինչ օրս շարունակվող դատական համակարգի խայտառակ խնդիրներին, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այս ժամանակահատվածում հրավիրել էի քննիչ հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու համար՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: 

Քննիչ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող չափազանց կարևոր հարցերի պատասխան տալու փոխարեն այդ պաշտոնյաները պարզապես հրաժարվեցին ներկայանալ:

Հաշվի առնելով վերոգրյալը, դատական համակարգի նկատմամբ հարձակումների նոր շղթան, որպես քննիչ հանձնաժողովի նախագահ հրապարակավ հրավիրում եմ քննիչ հանձնաժողովի հարցերին հրապարակավ պատասխանելու համար ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հրավերին դրական արձագանքի դեպքում, հայտում եմ պատրաստակամությունս երկուստեք ընդունելի օր և ժամ որոշելու հարցում»: