Լրահոս
Հասարակական
17:31
28.03.22
206

Արամ Վարդևանյանը՝ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասին

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատ արձակման մասին։

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատավճիռը, որով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն արդարացվեց ընտրություններից հետո հարուցված քրեական գործի դրվագով։

Միաժամանակ Առուշ Առուշանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածով, 113-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես պատիժ է կիրառվել ազատազրկումը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նկատի ունենալով, որ Առուշանյանը 8 ամիս գտնվել է արգելանքի տակ, նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 6 ամիս 18 օր ժամկետը։

Որպես պատիժ նշանակվել է նաև ինքնավար մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից 5 տարի ժամկետով զրկելով ու տուգանքով։

Առուշանյանի նկատմամբ, սակայն, ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Դատարանը որոշել է սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով ու անհապաղ ազատ արձակել արգելանքից։