Լրահոս
Հասարակական
13:09
27.05.22
151

Արամ Ա․-ն Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

Img default alt hy

Մայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։

Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։