Լրահոս
Միջազգային
13:16
20.01.25
330

Առաջին գերիները վերադարձան տուն. ցնծություն է Իսրայելում

 

Կիրակի խաղաղվել է Մերձավոր Արևելքի վերջին 15 ամիսների ամենաարյունալի ռազմաճակատը: Ուժի մեջ է մտել Գազայում հրադադարի համաձայնագիրը: BBC-ի տեղեկացմամբ՝ կրակը դադարել է նախատեսվածից մի քանի ժամ ուշ: Ըստ «ՀԱՄԱՍ»-ի՝ հրադադարը հետաձգվել է «տեխնիկական խնդիրների» պատճառով: Թել-Ավիվն էլ հայտարարել է, թե հրաժարվել է վերջ տալ հարվածներին՝ հրեա պատանդների ազատ արձակումը ձգձգելու պատճառով: «ՀԱՄԱՍ»-ն արդեն երեք ռազմագերու է արձակել, բայց ևս 98-ը դեռ գերության մեջ են: Հարյուրավոր պաղեստինցիներ էլ իսրայելական բանտերում են, նրանցից 90-ն են ազատ արձակվել: