Նրա դիտարկմամբ՝ գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեջ երկու կարևոր հանգամանք կա. գնումները, սելեկցիոն աշխատանքը:
«Պետք է գնումներ կազմակերպել, մրցակցային պայմաններ ստեղծել: Գյուղացիները լացում էին բառի բուն իմաստով՝ ասելով, որ ձմերուկն իրենցից գնում են 40 դրամով: Կաթը գնում են 70 դրամով ու այստեղ վաճառում 250 դրամից ոչ պակաս: Սա ստացվում է մարդուն դաժան շահագործել: Չկա մրցակցային դաշտ: Կովերը տարեկան տալիս են 3000 կգ կաթ, Ռուսաստանում՝ 5000-8000, իսկ սկանդինավյան երկրներում՝ 10.000-12.000: Մեկ կովի փոխարեն՝ մենք պետք է երեքը պահենք, որ համապատասխան արտադրանք ունենանք, սակայն այս փորձը չի արվել»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Հարցին՝ ի վերջո, ո՞րն է գնաճի պատճառը, Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը պատասխանեց. «Մրցակցությունը, որը որ չկա, և սրա պատճառը ոչ կոմպետենտ ղեկավարներն են»: