Լրահոս
Հասարակական
20:00
09.04.25
278

Առաջին անգամն է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում. Գորիսում արագիլ է նկատվել

Img default alt hy

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ առաջին անգամ արագիլ են նկատել քաղաքում։

«Այսօր Գորիս քաղաքում արագիլ է նկատվել:

Սա առաջին անգամն է, որ նման երևույթ է արձանագրվում մեր քաղաքում: Արագիլը հազվադեպ է հանդիպում լեռնային տարածքներում։

Հորդորում ենք բնակիչներին հոգատար լինել: Արագիլները համարվում են բարի նշան և բերում են գարնան ավետիս»,- նշել են համայնքապետարանից: