Լրահոս
Հասարակական
15:49
27.05.22
178

Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերին

Img default alt hy

«shamshyan.com»-ը գրել է․

Երեկ՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Եվա Ս-ն իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Եվա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։