Լրահոս
Քաղաքական
11:27
20.10.22
90

Արաբկիր համայնքի նախկին ղեկավարը կմասնակցի ավագանու ընտրություններին

Img default alt hy

Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, որպես քաղաքապետի թեկնածու, կմասնակցի հաջորդ տարի կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։

«Ես, որպես «Երևան 2805» նախաձեռնության հիմնադիր, որոշում եմ կայացրել, որպես քաղաքապետի թեկնածու մասնակցել հաջորդ տարի կայանալիք` Երևանի ավագանու ընտրություններին: Պատրաստվում եմ հանդիպումներ և կոնսուլտացիաների շարք սկսել տարբեր ՀԿ-ների, և քաղաքական կուսակցությունների ղեկավար անդամների հետ, ինչպես նաև` մեր երևանցի հանրային գործիչների հետ՝ ուժեղ և ինտելեկտուալ ավագանու թեկնածուների կազմ ձևավորելու համար»,- գրել է նա։