Լրահոս
Քաղաքական
22:00
12.04.25
364

Ապրիլի 14-ին կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները. ԿԸՀ

Img default alt hy

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին, հայտնում են ԿԸՀ-ից:

Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե - 7 մանդատ

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե - 12 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե - 2 մանդատ

«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե - 0 մանդատ։

Գյումրի համայնքում կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե - 14 մանդատ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե - 8 մանդատ

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե - 0 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե - 2 մանդատ

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե - 0 մանդատ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե - 0 մանդատ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե - 0 մանդատ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե - 6 մանդատ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե - 3 մանդատ։