Լրահոս
Հասարակական
17:50
30.03.23
110

ԱՊՊԱ-ն կթանկանա ոչ կարգապահ վարորդների համար

 

Վարորդների 23 տոկոսի համար ապրիլի 1-ից ԱՊՊԱ-ն կթանկանա: Դրանք այն վարորդներն են, որոնք նախորդ տարիներին կարգապահ չեն եղել: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ երկու օրից գործելու է ԱՊՊԱ-ի ազատականացված համակարգը, որի դեպքում ԱՊՊԱ-ի գինը ձևավորվելու է վարորդի վարքագծի հիման վրա: Տաքսիստների և մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար խմբային մոտեցումները հանվելու են: