Լրահոս
Հասարակական
14:05
13.05.22
282

Ապարանում 9-ամյա տղան վրաերթի է ենթարկվել

Img default alt hy

Մայիսի 12-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի:

Ոստիկանության փոխանցմամբ՝ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։