Լրահոս
Հասարակական
00:05
19.12.24
290

Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին ձյան շերտում ավտոմեքենաներ են արգելափակվել

Img default alt hy

Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել VAZ, Ford և Toyota մակնիշների ավտոմեքենաները։