Լրահոս
Քաղաքական
20:18
27.05.22
213

«Ապագա կա» տիեզերքում. հայկական արբանյակն այնքան էլ հայկական չէ ու գուցե արբանյակ չէ

Այս շաբաթ լրացավ 3 ամիսը, ինչ Հայաստանը չունի Գլխավոր շտաբի պետ և Հետախուզության պետ: Բայց այս շաբաթ թևակոխեցինք տիեզերական գործունեության դարաշրջան, ինչպես հայտարարեց վարչապետը, որ պնդում է, թե Հայաստանը արբանյակ է ուղարկել տիեզերք՝ «սահմանային վերահսկողության համար»:

Այս տիեզերական մասշտաբի լավ լուրից հետո փորձագետները պարզեցին, որ տիեզերք թողնված մեր արբանյակի մասին որևէ տեղեկություն չկա SpaceX-ի հրապարակումներում: Ավելին՝ Հայաստանն ընդամենը լուսանկարչական որոշ գործողությունների թույլտվություն է գնել Իսպանական մասնավոր ընկերությանը պատկանող արբանյակներից մեկից: