Լրահոս
Հասարակական
18:15
31.03.23
130

Անվտանգության ակադեմիայի սպորտդահլիճում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ նախնական տվյալների հրդեհ է բռնկվել 6 հարկանի շինության սենյակներից մեկում՝ մոտ 300-400 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:11-ին, մարվել՝ 15:22-ին: