Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
17.04.25
215

Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր. Բայրամով

Img default alt hy

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ  Միրզոյանի հետ հանդիպումը։ 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 

«Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, եղել է  կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն։ Այնպես որ, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր»,-ասել է Բայրամովը: