Լրահոս
22:20
03.12.22
184

Աննախադեպ սադրանք՝ Ալիևի հրամանով. Ադրբեջանը 3 ժամ շրջափակման մեջ է պահել 120 հազար արցախահայերին

Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ավելի քան 3 ժամ փակ պահելուց հետո բացել են ադրբեջանցիները: «Ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև բանակցությունները տվել են դրական արդյունք: Մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար»,- հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը: