Լրահոս
Հասարակական
22:46
24.03.22
867

Աննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»

Img default alt hy

Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից:

Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, գրում է «Հրապարակ»-ը։

«Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:

Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները»: