Լրահոս
Հասարակական
14:11
28.05.22
717

Աննա Հակոբյանը հաշիվ է բացել շվեյցարական Julius Baer բանկում. Արամ Գաբրելյանով

Img default alt hy

Ռուսաստանցի մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Դավոսի համաժողովին իբրև մասնակցող Փաշինյանի տիկնոջը նկատել են Ցյուրիխի Private banking Julius Baer բաժնում։ Նրա շրջապատում ասում են, որ Աննա Հակոբյանը հաշիվ է բացել իր անունով։

Տեղեկություններ կան, որ վարչապետի կինը Հայաստանում շահեր ունեցող հայ գործարարներից հերթական դրամահավաքը կսկսի, որպեսզի իր և իր տխրահռչակ հիմնադրամի հաշիվները համալրի։

Ի դեպ, Աննա Հակոբյանին Շվեյցարիայում ուղեկցում է հսկայական շքախումբ և երեք զինված թիքնապահ»:

Նշված բանկը համարվում է շվեցարական ամենից հուսալի «Private» բանկերից, որտեղ հաշիվ կարելի է բացել 1000 000 դոլարից սկսած: