Լրահոս
Քաղաքական
23:31
14.10.22
130

Անկլավների հարցը դեռ պիտի քննարկվի․ ԱԳՆ-ն պատասխանել է «Hetq.am»-ի հարցերին

Img default alt hy

«Հետքը» գրավոր հարցեր էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2020 թ․ նոյեմբերի 9-ի, 2021 թ․ հունվարի 11-ի հայտարարությունների որոշ դրույթների, հայ-ադրբեջանական ներկա բանակցությունների և տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները ստացել են ԱԳՆ-ից, որին վարչապետի աշխատակազմը վերահասցեագրել էր հարցերը։

Հարցերից մեկն առնչվել է այսպես կոչված անկլավներին․

-Արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա անկլավների հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է միակողմանի իրեն վերադարձնել ՀՀ տարածքում իր նախկին էքսկլավնե՞րը, թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաև Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։

-Անկլավների հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։