Լրահոս
Քաղաքական
11:17
25.12.20
97

Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում են

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում ընդունել է անհետ կորած զինծառայողներերի ծնողներին ու հարազատներին, որոնք երեկ շուրջ երեք ժամ բեռնատար ավտոմեքենաներով փակել էին Բաղրամյան պողոտան։

Նախապես ծնողներին առաջարկվել էր հանդիպում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն նրանք պնդել էին՝ ճանապարհը կբացեն միայն Փաշինյանին հանդիպելու դեպքում:

Ավելացնենք, որ երեկ ծնողները պահանջում էին, որպեսզի այդ հանդիպմանը ներկա լինի մասնագիտացված խումբ, որն իրոք տիրապետում է իրավիճակին։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները մասնավորապես Փաշինյանից պահանջելու են՝ բանակցել և որոնել անհետ կորածներին, ապահովել նրանց շուտափույթ վերադարձը, ձեռք բերել ԴՆԹ թեստավորման սարքեր, քանի որ, ըստ ծնողների, այս տեմպերով դիերի ճանաչման գործընթացը կտևի մի քանի տարի, շրջափակումից դուրս բերել զինվորական և քաղաքացիական անձանց,շարունակել դիերի որոնման աշխատանքները: