Լրահոս
Հասարակական
13:53
13.10.22
95

Անհետ կորած զինծառայողի հարազատները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում

Կառավարության շենքի մոտ են հավաքվել անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները, համագյուղացիները:

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Թող մեր երեխուն գտնեն, բերեն, ուրիշ բան չենք ուզում». լրագրողներին ասել են զինծառայողների հարազատները:

19-ամյա զինծառայողի հորն ու եղբորը թույլ են տվել մտնել կառավարության շենք՝ ում հետ են հանդիպելու, հայտնի չէ:

Նրանք պնդում են, որ գիտեն տղայի տեղը: Վահեն սեպտեմբերի 13-ից հետո մնացել է այն հատվածում, որն այժմ Ադրբեջանի հսկողության տակ է: