Լրահոս
Միջազգային
20:18
24.02.22
3 131

Անհավասար պայմաններ, դրսի օգնության բացակայություն․ Ռադայի պատգամավորները կոչ են անում Զելենսկուն բանակցել Պուտինի հետ

Img default alt hy

Մի խումբ ժողովրդական պատգամավորներ դիմել են Գերագույն Ռադային և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով անհապաղ բանակցություններ սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  

«Վլադիմիր Ալեքսանդրովիչ: Դիմում ենք Ձեզ՝ խնդրելով անհապաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ արյունալի առճակատման դադարեցման պայմանների և համապատասխան համաձայնագրի կնքման շուրջ։ 

Այսօր անհավասար պայմանները, դրսից իրական օգնության բացակայությունն ակնհայտ են. սխալների մի շարք, որոնք հանգեցրին այս վիճակին։ Կարծում ենք, որ եթե հարյուրից գոնե մի հնարավորություն կա եղբայրասպան սպանդը դադարեցնելու համար, ապա պետք է օգտագործել այն։ Համոզված ենք, որ այդ քայլին կաջակցի նաեւ ամբողջ միջազգային հանրությունը»,- ասվում է կոչում։