Լրահոս
Միջազգային
14:27
15.10.22
157

«Անարխիան չենք հանդուրժի». Իրանի զգուշացումներն Ադրբեջանին դարձել են ամենօրյա

Հարևան Իրանը կրկին անուղղակի զգուշացրել է Ադրբեջանին, որ չի հանդուրժի անարխիան իր սահմանների մոտ:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ անարխիա կարող է առաջանալ այլ երկրների ներկայության պատճառով՝ ակնարկելով Իսրայելին, որը զենք է վաճառում Բաքվին ու Արցախի օկուպացված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին ներդրումների անվան տակ ռազմաբազաներ տեղայակում: