Լրահոս
Իրավական
20:00
18.12.24
214

Անահիտ Մանասյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
 
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
 
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։