Լրահոս
Հասարակական
15:40
18.10.22
127

ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

Img default alt hy

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Ղուլյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

Դ. Ղուլյանը 2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2005թ.-ին աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոնում:

2005-2008թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Մասնագիտական գործունեության մանրամասները այստեղ: