Լրահոս
Աշխարհ
13:08
12.04.21
75

«Ամուսնու մահը թագուհու կյանքում ահռելի դատարկություն է թողել». Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն մանրամասնել է՝ ինչպես է Էլիզաբեթ Երկրորդը տանում արքայազն Ֆիլիպի մահը

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի 61-ամյա արքայազն Էնդրյուն խոստովանել է, որ իր մայրը՝ Էլիզաբեթ Երկրորդը, շատ ծանր է տանում ամուսնու մահը, հայտնում է BBC News-ը:

Ըստ արքայազնի՝ Նորին Մեծությունը շատ ուժեղ անձնավորություն է, բայց նա ավելի շատ է տառապում Էդինբուրգի դուքսի կորստից, քան թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկի:

«Նա նկարագրել է, որ ամուսնու մահն իր կյանքում ահռելի դատարկություն է թողել: Մենք՝ իր ընտանիքը, նրա սիրելիները, հավաքվել ենք նրան սփոփելու համար»,- ասել է Յորքի դուքսը:

Էնդրյուի կրտսեր եղբայրը՝ արքայազն Էդվարդը, ավելացրել է, որ իր հոր մահը հսկայական ցնցում էր՝ չնայած պատկառելի տարիքին և առողջական խնդիրներին:

Հիշեցնենք, որ արքայազն 99-ամյա Ֆիլիպը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին: Էդինբուրգի դուքսը իր վերջին օրերն անցկացրել էր Ուինձորի ամրոցում:

Մեծ Բրիտանիայում այս կապակցությամբ ազգային սուգ է հայտարարվել: Այն կշարունակվի մինչ  Էդինբուրգի դուքսի հուղարկավորությունը: 

Արքայազնի արքայական թագավորական հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Ուինձորի ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: Միջոցառումը կհեռարձակվի հեռուստատեսությամբ: