Լրահոս
Հասարակական
13:24
10.05.22
1 764

Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից

Img default alt hy

«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»-ին այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,- ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։