Լրահոս
Միջազգային
22:49
24.02.22
272

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի անձամբ Պուտինի դեմ. Bloomberg

Img default alt hy

ԱՄՆ-ի պատժամիջոցներից կտուժի անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով սենատոր, Սենատի բանկային կոմիտեի նախագահ Շերոդ Բրաունին (Օհայո)։ 

Հաղորդվում է, որ Բրաունն օրվա ընթացքում զրուցել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի հետ:

Նրա պնդմամբ, պատժամիջոցների նոր փաթեթը կներառի Ռուսաստանի նախագահի դեմ սահմանափակող միջոցներ։

Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, որ դա կընկալի որպես երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզմանն ուղղված քայլ։