Լրահոս
Միջազգային
10:27
25.02.22
187

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ

Img default alt hy

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական 24 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի 24 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Ռուսաստանի ներխուժմանը Բելառուսի աջակցության համար»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել պաշտպանական արդյունաբերության մի շարք ձեռնարկություններ։

ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԱՄՆ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կարգելվի նրանց հետ գործարքներ կնքել։