Լրահոս
Միջազգային
17:07
27.05.22
221

ԱՄՆ-ը պատրաստվում է զենքի նոր խմբաքանակ ուղարկել Ուկրաինա

Միացյալ Նահանգները  հաջորդ շաբաթ հնարավոր է զենքի նոր խմբաքանակ ուղարկի Ուկրաինա՝ այդ թվում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Վերջին մեկ շաբաթում Ուկրաինայի իշխանությունները պահանջում են Վաշինգտոնից նոր զենքեր տալ իրենց, քանի որ իրավիճակը Դոնբասում  չափազանց ծանր է: 

Ուկրաինայի նախագահն ու արտգործնախարարը նույնիսկ նշել են այն զենքի տեսակները, որոնք պետք են իրենց պատերազմում բեկում մտցնելու համար: Միացյալ Նահանգները անընդհատ ձգձգում է զենքի նոր խմբաքանակի մատակարարումը: 

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակումներ կսկսեն Ռուսաստանի տարածքի վրա։