Լրահոս
Միջազգային
13:50
20.10.22
77

ԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներով կանխել ՌԴ-ին «վտանգավոր սպառազինությունների» հանձնումը

Img default alt hy

ԱՄՆ-ը պատրաստ Է պատժամիջոցներ սահմանել, որպեսզի կանխի Ռուսաստանին իրանական անօդաչուների հանձնումը, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում:

«Մենք լի ենք վճռականությամբ՝ աշխատելու դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին վտանգավոր սպառազինության հանձնումը կանխելու համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը տարածվել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից:

«Մենք առանց վարանումների կկիրառենք մեր պատժամիջոցները և մյուս գործիքակազմերը նրանց նկատմամբ, ովքեր մասնակից են այդ հանձնումներին»,-նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: Պետդեպարտամենտում հավելել են, որ ԱՄՆ-ը նաև կշարունակի մեծացնել անվտանգության բնագավառում օգնությունն Ուկրաինային, ներառյալ հակաօդային պաշտպանության միջոցները:

Ավելի վաղ Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա լրագրողներին հայտնել Է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուների ենթադրվող օգտագործման հարցը հոկտեմբերի 20-21-ին անցկացվող եվրոպական առաջնորդների ԵՄ-ի գագաթնաժողովում կդառնա բանավեճի թեմա:

«Ինչ վերաբերում Է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա մենք հույս ունենք, որ դրանք կհաստատվեն մինչև Եվրոպական խորհուրդը»,-ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել Է զրուցակիցը՝ գաղտնիության պայմանով նրանց հոկտեմբերի 19-ին Բրյուսելում ծանոթացնելով գագաթնաժողովի օրակարգին և պատասխանելով անօդաչուների համար Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցին: Ռուսաստանը և Իրանը հերքում են իրանական անօդաչուների օգտագործումն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: