Լրահոս
Միջազգային
22:30
11.05.22
188

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 40 մլրդ դոլար տալ Ուկրաինային. Պենտագոնի խոսնակի խոստովանությունը

Միացյալ Նահանգները 40 միլիարդ դոլարի ռազմական, տնտեսական և հումանիտար նոր օգնություն է ցանկանում ուղարկել Կիև: Միայն 6 միլիարդ դոլար պետք է տրամադրվի զենքի և անվտանգության ապահովման համար:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը արդեն հավանություն է տվել օրինագծին։ Սենատի հաստատումից հետո փաստաթուղթը կդրվի Ջո Բայդենի սեղանին: