Լրահոս
Աշխարհ
11:17
30.05.22
157

ԱՄՆ-ում փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ

Img default alt hy

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տաֆտ քաղաքում բացօթյա միջոցառման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Ականատեսների փոխանցմամբ՝ Հիշատակի օրվա ամենամյա միջոցառմանը վեճ է տեղի ունեցել, որին հաջորդել են կրակոցներ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ, հայտնում է RIA Novosti-ն:

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց մեջ եղել է նաև մեկ անչափահաս։

Հանցագործության կատարման մեջ կասկածվում է 26-ամյա Սկայլեր Բակները, ով մեղայականով ներկայացել է շերիֆի գրասենյակ: