Լրահոս
Աշխարհ
19:55
31.12.22
418

ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերը կրկին աճում են

Img default alt hy

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդել է երկրի հիվանդանոցներում կորոնավիրուսով հոսպիտալացումների թվի աճի մասին:

Shantnews.am-ի փոխանցամբ՝ ըստ Yahoo News-ի՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների միջին թիվը հինգշաբթի օրը հասել է 42,140-ի՝ 4,2%-ով ավելի, քան երկու շաբաթ առաջ։ Կորոնավիրուսով հիվանդների ամենօրյա հոսպիտալացումը ամերիկյան բժշկական կենտրոններում և հիվանդանոցներում հասել է 5 հազար 125 դեպքի՝ 9 տոկոսով ավելի, քան երկու շաբաթ առաջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս  Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ հաջորդ տարի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը կավարտվի։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պաշտոնյաները հայտարարեցին միջոցներ՝ կանխելու Covid-19-ի նոր ալիքը՝ Չինաստանում վարակվածների թվի աճի պատճառով։