Լրահոս
Արցախ
09:36
25.03.22
256

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախի իրավիճակով․ Պետդեպ

Img default alt hy

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։

«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։