Լրահոս
Միջազգային
21:15
21.05.25
217

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական երաշխիքներ չի տվել․ Ռուբիո

Img default alt hy

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական բնույթի երաշխիքներ չի տրամադրել հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի շրջանակներում, չորեքշաբթի հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Ռազմական երաշխիքներ չկան», - «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նրա խոսքով, Վաշինգտոնը պահպանում է Ռուսաստանի դեմ «կործանարար պատժամիջոցներ» մտցնելու ունակությունը, սակայն դրանք կիրառելու փոխարեն ձգտում է դիվանագիտական ​​ճանապարհով հասնել խաղաղության Ուկրաինայում։

«Նախագահը (Դոնալդ Թրամփը - խմբ.) հասկացրել է, որ անհրաժեշտության դեպքում ունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ավելացնելու տարբերակներ: Նա կնախընտրեր, որ կողմերը համաձայնեն խաղաղ համաձայնագրի, բայց եթե դա չաշխատի, նա քաջ գիտակցում է կործանարար պատժամիջոցների հնարավորությունները», - ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։