Լրահոս
Միջազգային
22:45
04.11.25
166

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ

Img default alt hy

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ուղղված են չինացի և հյուսիսկորեացի անհատների ու հաստատությունների դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին: 

Երկրորդային պատժամիջոցների մեջ են մտնում Հյուսիսային Կորեայից, Չինաստանից և Ռուսաստանից 8 անձինք։

Korea Mangyongdae Computer Technology Corp. տեխնոլոգիական ընկերությունը և Հյուսիսային Կորեայի Ryujong Credit Bank-ը նույնպես ներառվել են այդ ցանկում: 

Երկրորդային պատժամիջոցներով ԱՄՆ-ն պատժում է երրորդ կողմերին՝ արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրների կամ կազմակերպությունների հետ արգելված գործարքներ կատարելու համար։