Լրահոս
Միջազգային
23:15
24.02.22
203

ԱՄՆ-ն, Լեհաստանը և ԵԱՀԿ-ն տարհանում են իրենց առաքելությունների անդամներին Ուկրաինայից

Img default alt hy

ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխել Լվով տեղափոխել։ Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ​​կորպուսի մեծ մասն այժմ աշխատում է Լեհաստանից։ CNN-ը հայտնել է, որ բոլոր ամերիկացի դիվանագետներն այժմ Ուկրաինայի սահմաններից դուրս են գտնվում։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդն իր հերթին հայտնել է, որ որոշել է որքան հնարավոր է շուտ Ուկրաինայից ժամանակավորապես տարհանել ԵԱՀԿ առաքելության բոլոր անդամներին։

Լեհաստանն Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված որոշել է դադարեցնել չորս գլխավոր հյուպատոսությունների աշխատանքն այդ երկրում։ Խոսքը Խարկովում, Լուցկում, Օդեսայում և Վիննիցայում հյուպատոսությունների մասին է։ Լեհաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ դեսպանատունը Կիևում և գլխավոր հյուպատոսությունը Լվովում կշարունակեն աշխատել։ է։