Լրահոս
Իրավական
11:10
15.10.22
112

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը

Img default alt hy

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։   Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել: Այսպես է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև գործընթացը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը  միջամտելու և ՌԴ-ի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։ Մենք պատմությունից գիտենք, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել իրական կարգավորման»։