Լրահոս
Հասարակական
12:01
25.02.22
215

Ամերիկամետ հայ քաղաքական գործիչներին․ Լևոն Ջավախյան

Img default alt hy

Ամերիկան դեմոկրատիա, ազատություն հորջորջումներով և ռուսոֆոբիայի մոլուցքով կուտ տվեց Ուկրաինային՝ գցելով կործանման թակարդը, գրում է արձակագիր Լևոն Ջավախյանը։

«Դուք ասում եք, ռուսը մեզ ի՞նչ կանի... Ես էլ ասում եմ՝ մեզ կուտի։

Սև, սպիտակ, մոխրագույն՝ դե շուտ վազեք դեպի տուն։ Ուկրաինայում արյունահեղություն է, իսկ ու՞ր է Ամերիկան։ Կարծում եք՝ նրան հուզու՞մ է ուկրաինական դժբախտությունը։

Նրան միայն մի բան է հետաքրքրում՝ իր շահը։ 

Հիշու՞մ եք, քառասունչորսօրյա պատերազմում կոտորվում էր մի ողջ ժողովուրդ, իսկ Տրամպը մեզ դուխ էր տալիս՝ սիրուն դրոշ ունեք։ Մենք մենակ էինք, այժմ էլ մենակ ենք՝ արհավիրքին դեմ հանդիման։

Հիմա էլ արևմուտքը «առաջադեմ մարդկությանը» քաջալերում է սանկցիաներով։ Այդ դասը Ռուսաստանն արդեն անցել է քաղաքացիական պատերազմի տարիներին։ 

Ի՞նչ եղավ՝ ուրիշին եղավ։ Վրաստանը ևս անցավ այս փորձությունով, որից դուրս պրծավ անդամահատված։ Հայաստանը ևս իր բաժին տույժը ստացավ։ Արդեն իսկ Արցախը կորցնելու եզրին ենք, անմիջական սպառնալիք կա բուն երկրի կորստյան առումով։

Եվ այս ամենը արևմտյան հովերով տարված սահակաշվիլինների, փաշինյանականների, զելինսկիների ազգակործան քաղաքականության հետևանքով։
Մարդուն առաջնորդում են ոչ թե օտարածին բնազդները, այլ առողջ բանականությունը, տարրական խելքը, որի բացակայության պատճառով կորստյան է մատնվում սրբության սրբոցը՝ հայրենիքը։

Խելոք ազգերը դաս են քաղում ուրիշի դժբախտությունից»։