Լրահոս
Աշխարհ
09:50
29.12.22
106

Ամերիկացի կինն իր 106-ամյակը նշել է խաղասրահում և բացահայտել երկարակեցության գաղտնիքը

Img default alt hy

ԱՄՆ-ում Վաշինգտոնի Սիեթլ քաղաքի բնակչուհի Բերտա Էնգսթլերը նշել է իր 106-ամյակը` այցելելով կազինո և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է KING-TV-ն։

Ամերիկուհին ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 28-ին Այովա քաղաքում, սակայն նրա ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։

Էնգսթլերին շնորհավորել են տոնի առթիվ ընտանիքը, ընկերներն ու տարեցների պանսիոնատի աշխատակիցները, որտեղ ապրում է ամերիկուհին։ Կինը միշտ ակտիվ ապրելակերպի մեծ սիրահար է եղել և մինչև 70 տարեկանը պարբերաբար դահուկ է վարել։ Չնայած դրան, Էնգսթլերը կարծում է, որ իր երկարակեցության պատճառը սպորտը չէ, այլ դստեր ու փեսայի սերը։

«Նրանք ինձ երիտասարդ են պահում», - ասել 106-ամյա հոբելյարը:

Դահուկային սպորտը թողնելով՝ կինը նոր կիրք է գտել և դարձել է տեղական խաղատների մշտական ​​հաճախորդուհի։ Ծննդյան օրը նա խնդրել է հյուրասիրություն կազմակերպել պանսիոնատում՝ իր սիրելի KFC ռեստորանի ոճով։ Դրանից հետո նա ընկերների և ընտանիքի հետ գնացել է խաղատուն։ Էնգսթլերն ասել է, որ ամենաշատը սիրում է խաղային ավտոմատ խաղալ։ Բացի այդ, նա բինգոյի մեծ սիրահար է և բաց չի թողնում ոչ մի խաղ պանսիոնատում։